
Սոթքում գտնվող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Հայաստանի կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար եւ ընկերությունը Հայաստանի կառավարությունից պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում:
ArmLur.am-ը, գնալով ընկերության հայտարարության հետքերով, զրուցել է «Զոդ Ուինդ»-ի համասեփականատեր Արթուր Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում շեշտեց, որ այս պահին ընկերության ողջ աշխատանքը պարալիզացված է եւ գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո:
Նշենք, որ «Զոդ Ուինդ» ընկերությունը Սոթքի տարածքում հողմակները տեղադրել էր 2018 թվականին։ Ընկերությունը քամուց արտադրել է էլեկտրաէներգիա, որը վաճառել է պետությանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան