
Հայաստան ու Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկու երկրների իշխանությունների հետ քննարկել է երկկողմ կապերն ու տարածաշրջանային լարվածության խնդիրը։ Այս մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Ադրբեջանում ու Հայաստանում ինտենսիվ շփումներ եմ ունեցել երկկողմ կապերի ու վերջին լարվածության վերաբերյալ։ Իրանը մշտապես հարգել է բոլորի տարածքային ամբողջականությունը: Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների պատրաստակամությունը` արժանապատիվ փոխհամաձայնություններ ձեռք բերելու համար: Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,- գրել է Զարիֆը: