
Մայիսի 12-ից ՀՀ պետական տարածքի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականներն այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից 6 զինծառայող են գերեվարել: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողներին վստահեցրեց, թե Սյունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ուժերն ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում, կրակոցներ էլ չկան:
«Եկել են, պետական սահմանը խախտել են ու նստած են իրենց նշված տեղերը: 4 հատ պոստ են իրենց մոտ, 4-ն էլ մերն է: Ամեն պոստում թող լինի 25-25, 100 հոգի: Մեր հատվածում, Սև լճի հատվածում եմ ասում»,-ասաց Մելիքսեթ Պողոսյանը: