ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը քիչ առաջ իր հայտարարությամբ ըստ էության հերքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Նախ նշենք, որ ՀՀ ՊՆ հաղորդմամբ, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Եվ ահա նախ Ազգային ժողովի նիստում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սա համարեց առևանգում, ապա նույն կերպ արձագանքեց նաեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ահա ԶՈՒ պաշտոնյան քիչ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե զինվորական տերմինաբանության մեջ առևանգում տերմին գոյություն չունի:
Ստացվում է՝ հերթական անգամ գործ ունեք իշխանության սայթաքումների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: