ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիսի Շենիին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021թ․ մարտի 31-ին ժամը 01։04 ակցանով կտրել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 40-րդ սահմանապահ ջոկատի «Ղարաղալա» ուղեկալի պատասխանատվության տակ գտնվող ինժիներա-տեխնիկական կառույցների ազդանշանային համակարգի լարերը, որից հետո առանց պատշաճ թույլտվության, փորձել է հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ակցանով կտրել է 1 ինժիներա-տեխնիկական կառույցների ազդանշանային համակարգի լարերը /փշալարերը/ և 1 փշալարային արգելափակոցը, իսկ հաջորդ փշալարը կտրելու փորձի ժամանակ հայտնաբերվել և բերման են ենթարկվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից։
Այսինքն Սիսի Շենին կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր․օրի 34-329 հոդվածի 1-ին մասով։
Ք.Մ.