ArnmLur.am-ը տեղեկացավ, որ որեւէ բուժհիմնարկում առողջապահության նախարարությունը 2020 թվականին ուսումնասիրություն չի անցկացրել: Ի դեպ, այդ ժամանակահատվածում առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն է եղել:
Պարզվում է, որ 500 մլն եւ ավելի տարեկան պայմանագրային ծավալ ունեցող բժշկական կազմակերպություններում նախարարաությունը կարող է ունենալ մշտական ներկայացուցիչ: Ներկայացուցիչների աշխատակարգը, պարտականությունները եւ իրավունքները կարգավորում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանով:
Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին նախարարությունը թեեւ թվով 36 կազմակերպությունների հետ ունեցել է 500 մլն դրամը գերազանցող պայմանագրեր, սակայն դրանցից որեւէ մեկում մշտական ներկայացուցիչ չի ունեցել: Ավելին որեւէ բուժհիմնարկում նախարարությունը 2020-ին ուսումնասիրություն չի անցկացրել:
Այսինքն նախարարությունն իրականացված ծասխերի նկատմամբ լիարժեք եւ ամբողջ ծավալով հսկողություն իրականացնելու բավարար գործիքակազմ չի ունեցել:
Ս.Հ.