Կրակոցներ Դիլիջանում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 19-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 6 բնակիչ, ովքեր մեկ օրով հանգստանալու նպատակով գնացել էին Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գործող հյուրատուն, բակի տաղավարում խնջույք են կազմակերպել: Նույն օրը` երեկոյան, նույն փողոցի 2 բնակիչ և նրանց ընկերը նշված հյուրատան դիմաց վիճաբանել են Երևանից ժամանած անձանց հետ, որի ընթացքում քարերով հարվածել են միմյանց, իսկ հյուրերից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս