ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԻ ԱՅՈ, ԿԱՐՈՂ Է` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրականում» հաղորդաշարի մեկնաբան Կարեն Անդրեասյանը, որի մշակած Մամուլի մասին օրենքի նախագիծը կոալիցիոն հայտնի նախագծի փորձաքարն էր` մամուլի ու հասարակության տրամադրությունները շոշափելու ճանապարհին, այսօր Հայաստանի օմբուդսմենի հիմնական թեկնածուն է: Նա փեսա Միքայել Մինասյանի հովանավորյալն է: «Որեւ առաջարկ չի եղել ու որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Ճիշտ կլինի, որ ով ասում է, նա էլ մեկնաբանի: Կարդացել եմ ու կարծում եմ, որ դրանք անիմաստ խոսակցութուններ են»,- ապագա ՄԻՊ-ի հետ հարցազրույցը այսպես սկսվեց:-Այնուամենայնիվ բացառո՞ւմ եք, որ Ձեզ նման առաջարկ արվի:-Աշխարհում ամեն առաջարկ ինձ կարող է լինել, բայց թե ինչ կլինի այդ առաջարկին  իմ վերաբերմունքը, այս պահին ես չեմ էլ կարող ենթադրել: Առաջարկ Ձեզ էլ կարող է լինել, ինձ էլ:-Նկատի ունենալով, որ աշխարհում տեսականորեն ամեն ինչ հնարավոր է լինել, այնուամենայնիվ, եթե լինի` պատրա՞ստ եք օմբուդսմենի գործունեությանը:- Այսօր ես պատրաստ եմ իմ իրավաբանական ծառայությունները մատուցել իմ հաճախորդներին, որովհետեւ ես զբաղվում եմ դրանով շատ կոնկրետ եւ մեծ հաճույքով: Բայց ինչին պատրաստ կլինեմ, այսօր չեմ կարող ասել:-Իրավաբանական ծառայություններ մատուցելիս մարդու իրավունքներին առնչվող խնդիրների հանդիպե՞լ եք, ինչ-որ հարցեր լուծե՞լ եք:- Իհարկե, բոլոր մարդիկ, որ դիմում են իրավաբանական խնդիրներով, նաեւ իրենց իրավունքներն են պաշտպանում: Ուղղակի մեր դեպքում, դա անում են վճարովի, իսկ օմբուդսմենը` անվճար: Տարբերությունը դրա մեջ է:-Իսկ Ձեր կարծիքով մարդու իրավունքները հատկապես որտե՞ղ են խախտվում:-Այն մարդու իրավունքները, որը չի կարողանում իրեն պաշտպանել, բոլոր տեղերում էլ կարող են խախտվել: Հաստատ կոռեկտ չի լինի ասել` որտեղ, չնայած բոլորս էլ  գիտենք, որ համարյա բոլոր վարչական մարմինները խախտում են մարդկանց իրավունքները, դատարաններում կան հսկայական քանակի գործեր, որոնցով կարելի էր սպասել ավելի որակյալ արդարադատություն: Բայց առանձնացնել մի ինչ-որ մարմին, ճիշտ չի լինի: – Արմեն Հարությունյանը  հայտարարեց, որ թողել է կայացած համակարգ: Այդ կարծիքի՞ն եք: Եվ եթե ոչ, ի՞նչը կարելի է փոխել:-Մոտիկից ծանոթ չեմ ՄԻՊ ներքին ինստիտուցիոնալ համակարգերին, որովհետեւ երբեք կապ չեմ ունեցել այդ գրասենյակի հետ, բայց այնքանով, ինչքանով ծանոթ եմ մամուլից, գիտեմ, որ հսկայական աշխատանք է արվել այն իմաստով, որ չեղած տեղից ստեղծվել է մի հսկայական ծառայություն:-Մարտյան իրադարձությունները լուրջ փորձաքար դարձան երկրորդ պաշտպանի համար: Նա նաեւ համառորեն չասաց, թե  ինչ կարգավիճակով են անազատության մեջ պահվում ընդդիմադիր քաղաքական գործիչները: Դուք ի՞նչ կասեք:-Արդեն հարցեր եք տալիս, որոնց իբր պետք է պատասխանեմ որպես ապագա օմբուդսմեն: Քաղաքական հայտարարություն  կամ քաղաքական դիրքորոշում եք ինձնից ուզում, որը ես, որպես ՀՀ քաղաքացի, չէի ուզենա արտահայտել, որովհետեւ դա միանգամից կքաղաքականացնի ինձ որպես իրավաբանական վճարովի ծառայություններ մատուցող անձի: Այդ հարցին կպատասխանեի միայն այն դեպքում, եթե գտնեի, որ դրա համար ունեմ անհրաժեշտ կա՛մ պարտականություն, այսինքն` պաշտոն, կա՛մ այնքան մոտիկից եմ ծանոթ այդ գործերին, որ կարող եմ դիրքորոշում հայտնել: Այնպես որ իմը կարող է լինել կա՛մ դիլետանտի, կա՛մ փաստաբանի կարծիք, որը չեմ կարծում` ինչ-որ մեկին հետաքրքրի:-Դուք  հանրությանը հայտնի դարձաք ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծով, որը մամուլը սվիններով ընդունեց: -Մամուլի որոշ ներկայացուցիչներ կան, որոնք համարում են, որ իմ նախաձեռնությունը եղել է ընդդեմ մամուլի: Կան, որոնք հասկանում են մոտեցումը, որ դա երբեք չի եղել մամուլի կամ նորմալ լրագրողների  դեմ, այլ եղել է կոռումպացված, պատվերով գրող, մամուլը որպես տեռորիստական զենք օգտագործող լրագրողների դեմ: Ես խոսքի ազատությունը իմ գործունեության ընթացքում միշտ փորձել եմ պաշտպանել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով: Դա է վկայում նաեւ իմ եւ Շուշան Դոյդոյանի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որը տարիներ շարունակ համարվում է ընդունված լավագույններից մեկը երեք երկրներում: Եվ «Ինտերնյուսի» հետ երկար տարիներ պայքարել եմ, որ բարելավվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նախագիծը:-Այնուամենայիվ, Ձեզ համար անսպասելի կլինի՞, եթե այդ պաշտոնը Ձեզ առաջարկվի:-Հիմա, որ այդքան շրջանառվում է, միգուցե ավելի անսպասելի լինի, որովհետեւ հաճախ  ում անունը շրջանառվում է, առաջարկներ չեն լինում: Բայց հիմա սկսել եմ մտածել այդ ուղղությամբ, որովհետեւ անվերջ խոսվում է:Զրուցեց ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑԸ




Լրահոս