ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ քառօրյան է` ԱԺ նիստերին մասնակցում է ՀՀԿ համամասնական ցուցակով վերջերս պատգամավոր դարձած Համլետ Զաքարյանը: Սակայն նրա մուտքն ԱԺ ոչ ոք այդպես էլ չի նկատել, անգամ խորհրդարանի ղեկավարությունը ո՛չ նախորդ քառօրյային, ո՛չ այս չնկատեց նորեկ ՀՀԿ-ականին: Մինչդեռ նախկինում բոլոր նորընտիր պատգամավորներին աշխատանքային առաջին օրը հրապարակայնորեն ողջունում էին ԱԺ դահլիճում, շնորհավորում` այդպես նաեւ ծանոթացնելով նրանց գործընկերների հետ: Սակայն Համլետ Զաքարյանին ԱԺ դահլիճում ոչ ոք հրապարակավ չի շնորհավորել, նույնիսկ մյուս խմբակցությունների պատգամավորներն էին զարմացած ու շփոթված` տեսնելով դահլիճում պատգամավորի աթոռին նստած անծանոթ մարդուն: Ինչպես երեւում է, Հովիկ Աբրահամյանը ծափերի «սիրտ չունի». երկրի վիճակը խառն է: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Արման Սահակյանի` պետական գույքի կառավարման վարչության պետ նշանակվելուց հետո Զաքարյանը համամասնական ցուցակով դարձել է պատգամավոր:




Լրահոս