ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է ընտրողների ցուցակում անճշտությունների հայտնաբերմանը:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի ընտրող,
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։