
Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի թվի աճի կապակցությամբ, մասնավորապես` 6 հայ զինվորների գերեվարման հետ կապված: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Երկու երկրների միջև սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է կատարվեն կողմերի միջև բանակցությունների համատեքստում` առանց տեղում իրականացված որևէ գործողության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի արտաքին գերատասեչությունն ընդգծում է, որ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի առանց հետագա ռազմական գործողությունների։