
Այս պահին գյուղում լարվածություն չկա, հանգիստ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը:
Նշենք, որ երեկ երեկոյան հակառակորդը կրակոցներ է արձակել Կութի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկություն տարածեց, որ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան