
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ Հայաստանի դիմումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը:
«Դատարան նման միջնորդություն է ներկայացվել, այն այժմ քննվում է: Առայժմ մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել», – ասել է նա:
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։