Բոլորովին վերջերս ԱԺ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Համլետ Զաքարյանը, պարզվում է, համամիտ չէ արտագաղթ ձեւակերպմանը, այլ դա որակում է միգրացիա. այն տեղի է ունենում ողջ աշխարհում եւ առաջադիմական պրոցես է: Ի դեպ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Զաքարյանն ուշագրավ կենսագրություն ունի. 1968-1984թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանում, 1984-1991թթ.` Հայաստանի կոմկուսի կենտկոմի աշխատակազմում: 1992թ. հիմնադրել է Երեւանի էկոլոգիական ինստիտուտը: Դրանից հետո կենսագրությունն ավարտվում է եւ վերսկսվում այս տարի, երբ դարձավ պատգամավոր: Նախկին կոմունիստը ՀՀԿ Արաբկիրի տարածքային խորհրդի գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահն է: -Որքանո՞վ է արդարացի Օպերայի տարածքում զուգարանները փակելը եւ ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին բնական կարիքները հոգալու հնարավորությունից զրկելը:-Զուգարանները բացելու նպատակով ընդդիմության հանրահավաքները ճիշտ չեմ համարում:-Ընդդիմության հանրահավաքի նպատակն արտահերթ ընտրությունների անցկացումն է, ոչ թե զուգարանների բացումը, ուղղակի քանի որ այդ հարցն է առաջացել, բարձրացնում են: Որքանո՞վ է ճիշտ դրանք փակելը:-Իսկ որքանո՞վ է ճիշտ, որ ընդդիմությունը հանրահավաքներ է անում` առանց հասկանալու: Իմաստը ո՞րն է այդ հանրահավաքների:-Իմաստն արտահերթ ընտրությունների անցկացումն է, քանի որ երկրում սրվել է սոցիալ-տնտեսական վիճակը, մեծ չափերի հասնող արտագաղթ է:-Իրավիճակին խիստ գնահատական եք տալիս: Դա արտագաղթ չէ, միգրացիա է, որը տեղի է ունենում ողջ աշխարհում: Ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանից գնալն անպայման արտագաղթ պիտի անվանել: Այդ տերմինը հանե՛ք ձեր լեքսիկոնից, ասե՛ք միգրացիա: Դա տեղի է ունենում ողջ աշխարհում եւ առաջադիմական պրոցես է:-Այսինքն` ինչ հիմա կատարվում է, Ձեր կարծիքով, առաջադիմակա՞ն է:-Միգուցե սոցիալ-տնտեսական պայմանների հաշվառումով ուզում եք համարել ոչ առաջադիմական: Բայց ես ուզում եմ անվանել սովորական միգրացիա:-Եթե նման հարց չկար, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ հատուկ խորհրդակցություն հրավիրեց: Նա սխա՞լ էր, որ լրջորեն այդ հարցը բարձրացրեց:-Խորհրդակցություններ տարբեր թեմաներով միշտ էլ հրավիրվում են: Դա արտագաղթ չէ, մեխանիկական միգրացիա է: -Ձեզ համար նորմա՞լ են այդ միգրացիայի թվերը:-Մի թերթ գրում է 60 հազար, մեկ ուրիշը` 40 հազար: Կարծում եք` այդ գրած թվերը ճի՞շտ են:-Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն է օգտագործվում` պաշտոնական հրապարակված թվերը: Ձեր կարծիքով, ո՞ր թիվն է ճիշտը:-Ես չգիտեմ: Ես տվյալներ չեմ կարող ասել:-Լավ, Քոչարյանի հարցազրույցին ինչպե՞ս եք վերաբերում: Ձեր կարծիքով, նա կվերադառնա արդյո՞ք քաղաքականություն:-Եթե գա, նա բարոյական իրավունք ունի գալու քաղաքականություն: Ինչի՞ մասին է խոսքը: -Եթե Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, նրա՞ն եք սատարելու, թե՞ Սերժ Սարգսյանին:-Սերժ Սարգսյանին, իմ կուսակցության ղեկավարն է, առաջին հերթին նրան:-Իսկ Քոչարյա՞նը:-Քոչարյանն ի՞նչ: Ես ՀՀԿ անդամ եմ: Ինձ համար առաջին հերթին իմ կուսակցության նախագահն է:-ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն ասել էր, որ եթե նա վերադառնա, ՀՀԿ-ից մի կտոր կպոկի:-Ես դա համարում եմ ոչ ճիշտ: Ոչ մի կտոր էլ չի գնա: Ինչո՞ւ պետք է գնա:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՀԱՄ ԷԼ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԷ, ՄԻԳՐԱՑԻԱ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ