
ԵՄ նախարարների խումբը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Եվրամիության նախարարների խումբն իմ անունից կայցելի Հարավային Կովկասի երեք երկրներ՝ ցույց տալու մեր պատրաստակամությունը տարածաշրջանում հետագա փոխգործակցության հարցում»,- ասել է Բորելը Լիբանանում արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: