Իրանի իշխանությունները աշխատում են հայրենական արտադրության մի քանի արբանյակների վրա, որոնցից 5-ը նախատեսվում է արձակել մոտ ժամանակներս, հաղորդել է IRNA-ն:
Առաջին հերթին խոսքը արբանյակների արձակման մասին է Երկրի ուղեծրին մոտ` 160-2000 կմ: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում «Նահիդ -1», «Նահիդ -2», «Սիմորգ», «Տոլո», «Զուլդժենախ», «Պարս -1» եւ «Զաֆար -2» արբանյակների վրա:
Բացի այդ, նախագծվում են սարքեր, որոնք նախատեսվում է դուրս բերել Երկրի արեւասինքրոն ուղեծիր (մոտ 800 կմ): Իրանի իշխանությունների անմիջական ծրագրերը ներառում են նաեւ արբանյակի արձակում 36 հազար կմ բարձրության վրա, այսինքն՝ գեոսինքրոն ուղեծիր:
Հնարավոր է մի շարք արբանյակների արձակում մինչեւ Հասան Ռոհանիի նախագահական լիազորությունների ավարտը՝ 2021 թվականի օգոստոս: