ԶՈւ ԳՇ պետի տեղակալն ազատման դիմում կգրի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները եւ աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում եւ ԱԱԾ-ում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում աշխատանքից ազատման դիմում է գրելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Հավելենք, որ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո հենց Գալստյանն էր փոխարինում նրան, որին ամեն կերպ փորձեցին մոտիվացնել, բարեկեցություն խոստանալ, սակայն նա էլ առաջիկայում կգնա: Գրեթե բոլոր պաշտոնյաների դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է ու հայտարարությունները՝ սահմանային խնդիրների ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս