«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պայթյունավտանգ է, եւ չի բացառել էսկալացիան։ Սրանով է բացատրել իր «փոխշահավետ» առաջարկն Ադրբեջանին՝ երկուստեք զորքը հետ քաշելու եւ ՀՀ պետական սահմանին դիտորդներ տեղակայելու մասին։
Չի ասել՝ համաձա՞յն է Ադրբեջանն այդ առաջարկի հետ, քննարկվե՞լ է այն ռազմավարական դաշնակցի հետ։ Ներկաներն անակնկալի են եկել՝ ժամեր անց տեղեկանալով արտգործնախարարի հրաժարականի մասին, քանի որ նիստի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, թե այս առաջարկի հետ կապված հանձնարարական է տվել նախարարին, եւ Այվազյանը գլխով համաձայնության նշան է արել։ Նրանք ենթադրում են, որ դրանից հետո նոր զարգացում է եղել, որը նրան դրդել է այդ քայլին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում