ԿԸՀ-ն ժամանակ տվեց քաղաքական ուժերին. փաստաթղթերի հետ խնդիրներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է  գումարելու, որի օրակարգում ընդգրկիված հարցերը վերաբերում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մասնավորապես, ԿԸՀ-ն այսօր ժամանակ է տալու մի քանի ուժերի, որպեսզի 48 ժամվա ընթացքում իրենց փաստաթղթերը լրացնեն եւ կրկին ներկայացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր իր համարում գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական բոլոր ուժերը, որոնք արդեն ԿԸՀ են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները, սրտատրոփ սպասում են ԿԸՀ-ի հաստատմանը:

Բանն այն է, որ եռօրյա ժամանակում ԿԸՀ-ն պետք է ստուգի բոլոր թեկնածուների փաստաթղթերը եւ հաստատի՝ արդյոք իրենք համապատասխանում են պատգամավորի համար նախատեսված պահանջներին: Մենք տեղեկացանք, որ բոլոր դաշինքներում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, եւ անհանգիստ վիճակ է նրանց մոտ:

Եվ ահա, օրակարգից ArmLur.am-ը տեղեկացավ, որ 48 ժամ են տալու հետևյալ ուժերին՝ ՀԴԿ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, ՀԱԿ, «Ազատություն», «Լուսավոր Հայաստան», «Հայրենիք» , «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Քաղաքացու որոշում» , Եվրոպական», «Ազգային օրակարգ», ԲՀԿ, «Հանրապետություն», «Արդար Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինք, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք,  «Ազատ Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր»:




Լրահոս