ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան VS Տեր-Պետրոսյան. փոխադարձ մեղադրանքներն ու հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն քաղաքական ուժերից շատերն արդեն սկսել են այն, որն իհարկե ուղեկցվում է միմյանց հասցեին քննադատություններով:

Երեկ գրասենյակներում իր համակիրների հետ հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի՝ Հանրային Հեռուստաընկերության եթերում հնչած մեղադրանքներին, որին էլ կրկին հետեւեց առաջին նախագահի արձագանքը:

Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնել էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցրած իր տեսլականը։ Ըստ այդմ՝ խնդրին վերջնական կարգավորում 1998-ին` իր հրաժարականից առաջ էլ չկար, սակայն ըստ Տեր-Պետրոսյանի՝ վերականգնվում էին ԼՂԻՄ-ի սահմանները, հայկական կողմը ստանում էր Լաչինի 22 կմ միջանցքը, և սկսվում էին Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ քննարկումները, որոնց որպես լիարժեք կողմ մասնակցում էր նաև Ղարաբաղը։

Իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և այդ պատճառով է այսօր իրեն մեղադրում պարտության, «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասության համար:

Արդեն ավելի ուշ առաջին նախագահի անունից նրա խոսնակ Արման Մուսինյանը գրառմամբ հանդես եկավ՝ հայտարարելով, թե Փաշինյանն անգամ չի հասկանում՝ ինչում է մեղադրում Լևոն Տեր-Պետրոսյանին` ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս