
Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվեց ևս մեկ մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ եռացատկորդ Լևոն Աղասյանը Թբիլիսում կայացած առաջնության ընթացքում ցատկելով 17,16 մետր լրացրել է օլիմպիական նորմա՝ նվաճելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մինչ այս Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը: