Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն իսկ հասել է Խորվաթիա:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց և արդեն ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր հավաքականը կհանգրվանի Զագրեբում գտնվող «Լե Պրեմիեր» հյուրանոցում:
Թիմի հետ Խորվաթիա չեն մեկնել Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը, ովքեր կմիանան ազգային հավաքականին մոտակա ժամերի ընթացքում: