
Հանրապետության տարածքում հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։