Իսրայելի Առողջապահության նախարարությունը այսօր հաստատել է, որ մայիսի 31-ից Ռուսաստանը և Արգենտինան ընդգրկվելու են այն երկրների ցանկում, որտեղ հրեական պետության քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նախարարությունը հիշեցրել է, որ բացի Արգենտինայից և Ռուսաստանից, «կարմիր ցուցակում» են արդեն Ուկրաինան, Եթովպիան, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Մեքսիկան և Թուրքիան:
«Այս երկրներ մեկնելու թույլտվությունը տալիս է միայն հատուկ հանձնաժողովը: Բոլոր ուղևորները, ներառյալ նրանք, ովքեր հիվանդացել են քովիդով կամ դրա դեմ պատվաստվել են, այդ երկրներից Իսրայել վերադառնալու դեպքում պետք է կարանտին անցնեն տանը՝ համաձայն Առողջապահության նախարարություն կանոնների (14 օր կամ 10 օր՝ կորոնավիրուսի երկու բացասական թեստի դեպքում): Այս կարգը գործում է մինչև 2021 թվականի հունիսի 13-ը, բայց անհրաժեշտության դեպքում կերկարաձգվի` կապված տարբեր երկրներում քովիդի դեպքերի հետ», – ասել են մամուլի ծառայությունից: