ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գողերի «ապտակը» արդարադատության նախարարին և քննիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազութունը հայտնել էր, որ հայտնաբերվել և ձերբակալվել է «օրենքով գող»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը: ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է արդեն կալանավորված «օրենքով գողը»:

Վերջինս «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանն է՝ բոլորին հայտնի Ժիրայր Շահումյանսկին, որին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պայքարում է օրենքով գողերի դեմ եւ նախաքննական մարմիններն էլ ակտիվ կերպով կալանավորում են օրենքով գողերին, դատարանը նրանց ազատ է արձակում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանին ազատ է արձակել:

Իսկ ինչ էր արել նա: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ ժիրայր Շահումյանսկին «մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին հանձնարարել է ծեծի ենթարկելու միջոցով պատժել Արմավիրի բերդում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետև իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։ Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:

Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, ով ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Ի դեպ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործը կրկին քննում է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Մարգարյանը, որին դեռեւս անցած տարի քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղելու համար 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում էին տվել, որ համարձակություն էր ունեցել «օրենքով գողերին» դեմ դուրս գալ:

Քնար Մանուկյան




Լրահոս