ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ի ցուցակից ովքեր չեն ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է հրապարակել, թե քաղաքական  ուժերի ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուներից ովքեր են ծառայել բանակում եւ ովքեր՝ ոչ: Այս անգամ կանդրադառնանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին 20 համարներում ընդգրկված արական սեռի ներկայացուցիչներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է և ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ընտրացուցակը։ Այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը:

Ներկայացնում ենք ցուցակի առաջին 20-յակը:

1. Գագիկ Ծառուկյան,

2. Միքայել Մելքումյան,

3. Իվետա Տոնոյան,

4. Դավիթ Սիմոնյան,

5. Կարապետ Գուլոյան,

6. Շաքե Իսայան,

7. Քաջիկ Գևորգյան,

8. Արման Աբովյան,

9. Լուիզա Սարգսյան,

10. Դավթյան Հրանտ,

11. Օքմինյան Սուրեն,

12. Առուստամյան Նորա,

13. Ստեփանյան Տիգրան,

14. Ծառուկյան Արտյոմ,

15. Նասիբյան Մայրանուշ,

16. Մադաթյան Հրանտ,

17. Հարությունյան Արսեն,

18. Վիրաբյան Հասմիկ,

19. Դավթյան Դավիթ,

20. Մինասյան Կառլեն:

ԲՀԿ առաջին երկու համար Գագիկ Ծառուկյանն ու Միքայել Մելքումյանը ծառայել են խորհրդային բանակում: Չորրորդ համար Դավիթ Սիմոնյանի կենսագրական տվյալները առկա չեն: Ընտրացուցակի հինգերորդ համարը Կոտայքի նախկին մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն է, ում պաշտոնական կենսագրության մեջ նրա ծառայելու մասին տվյալները բացակայում են:

ԱԺ պաշտոնական կայքի տվյալներում, յոթերորդ համար Քաջիկ Գևորգյանի կենսագրությունում եւս չկա նրա ծառայած լինելու մասին որեւէ տվյալ: Նման տեղեկություններ չկան նաեւ Արման Աբովյանի, Հրանտ Դավթյանի, Ստեփանյան Տիգրանի, Արտյոմ Ծառուկյանի կենսագրություններում: 16-րդ համար Հրանտ Մադաթյանը ծառայել է խորհրդային բանակում, իսկ առաջին 20-ում ընդգրկված արական սեռի մյուս ներկայացուցիչների պաշտոնական կենսագրությունները դեռ բացակայում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Շարունակելի…




Լրահոս