
Քիչ առաջ ԱԳՆ-ից հայտնեցին, որ մայիսի 27-ին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գագիկ Ղաչալյանը: ԱԳՆ-ի աշխատակազմից հրաժարական է տվել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Վերջինս մասնավորապես գրել է.
«Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:
ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Գրել էինք, որ նույն վիճակն է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից: Սպասենք ԱԱԾ-ի և ՊՆի հրաժարականներին: