
Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում անցած անձինք պետք Է ազատվեն թեստերից եւ կարանտինից Եվրամիության ներսում ուղեւորությունների ժամանակ: Մայիսի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լրիվ պատվաստված անձինք, ովքեր պատվաստման հավաստագրեր ունեն, պետք Է ուղեւորությունների ժամանակ ազատվեն թեստավորումից կամ կարանտինից՝ վերջին դեղաչափն ընդունելուց հետո 14 օր անց: Դա նաեւ պետք Է տարածվի կորոնավիրուսից ապաքինվածների վրա, ովքեր երկբաղադրիչ պատվաստանյութի մեկ դեղաչափ են ստացել»,- ասել Է նա:
Եվրամիության երկրները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրեր հարցնել համերգներ եւ այլ զանգվածային միջոցառումներ մուտի թույլտվության համար:
«Եվրամիության որոշ երկրներ հայտարարել են, որ կցանկանային հավաստագրերը տարածել համերգներ եւ այլ զանգվածային միջոառումներ այցելության համար: Դա հնարավոր Է, եթե կա համապատասխան ազգային օրենսդրություն»,- ասել Է Ռեյնդերսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: