
ՆԱՏՕ-ն որոշել է սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը կենտրոնակայան` ելնելով անվտանգության միջոցառումներից: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:
«Մենք անընդհատ գնահատում ենք անվտանգության միջոցառումները այստեղ՝ ՆԱՏՕ-ում: Եվ մենք որոշեցինք սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` հիմնվելով անվտանգության միջոցառումների մեր գնահատման վրա»,- ասել է Ստոլտենբերգը: