Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել է Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:
Ըստ նախնական վարկածի՝ վերջինիս հայտնաբերել են սպանված, մանրամասները կներկայացնենք քիչ անց:
Հիշեցննեք, որ մայիսի 4-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում: ArmLur.am-ը գրել էր, որ Էջմիածին քաղաքում վենդետա է սպասվում:
Իսկ ինչի մասին է խոսքը, մասնավորապես ArmLur.am-ը մանրամասներ էր ներկայացրել Էջմիածին քաղաքում հնչած կրակոցներից: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները քննության ընթացքում պարզել են, որ սպանված երիտասարդը «Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի քրոջ որդու թիմակիցն է: Արդյունքում իրավապահները բազմաթիվ վարկածների հետ քննում են մեկ վարկած: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Դոն Պիպոյի» քրոջ որդու մտերիմ շրջապատը տարաձայնություններ ունի էջմիածնում հայտնի «Բառեց Հայկազի» թիմի հետ:
Բանն այն է, որ այս սպանությունից ամիսներ առաջ դաժանորեն ծեծի է ենթարկվել «Բառեց Հայկազի» թիմի անդամներից մեկը ու չի բացառվում, որ Հայկազի մտերիմներՆ այդ ծեծի համար վրեժխնդիր են եղել 1992 թվականի ծնված Ռազմիկ Սողոյանից՜ կրակելով նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևոնքով վերջինիս մահացած տեղափոխել են հիվանդանոց
Ասել է, թե վերոհիշյալ երիտասարդի սպանության գործով վրեժ լուծեցին Դոն Պիպոյից՝ սպանելով նրա եղբորը: