ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր «Լուսավոր Հայաստան»-ից չեն ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է իր շարքը՝ ներկայացնելով, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ցուցակներում քանիսն են բանակում չծառայածները: Այս անգամ կանդրադառնանք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

Տվյալները վերցված են նրանց պաշտոնական կենսագրություններից: Օրինակ, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված Դավիթ Խաժակյանի կենսագրության մեջ բացակայում է նրա ծառայելու մասին որեւէ տվյալ:

Պատգամավոր Սարիկ Մինասյանի՝ ԱԺ տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ եւս որեւէ տվյալ չկա նրա ծառայած լինելու մասին: Սակայն մեզ հայտնեցին, որ նա ծառայել է, պարզապես կենսագրության մեջ է այդ տվյալը բացակայում: Պատգամավոր Ստեփան Ստեփանյանի կենսագրության մեջ եւս այդպիսի տվյալ բացակայում է: Առաջին 20-ի մեջ կան նաեւ թեկնածուներ, ում պաշտոնական կենսագրությունները դեռ առկա չեն. նրանց անդրադառնալու հնարավորություն եւս կունենանք: ArmLur.am-ի այս շարքը շարունակելի է:

Մանրամասները՝ տեսանյութում

Շարունակելի . . .




Լրահոս