«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության 86 հոգուց աշխատում է 14-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել եւ հրապարակել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ցուցակները: ArmLur.am-ը շարք է սկսում՝ ներկայացնելով քաղաքական ուժերի ընտրացուցակների հետաքրքիր դրվագները: Նախ նշենք, որ ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն եւ 4 դաշինք:

Այժմ անդրադառնանք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը, որը ղեկավարում է Խաչիկ Ասրյանը: Այս կուսակցության ցուցակը բաղկացած է 86 հոգուց: Սակայն ուշագրավ է, որ այդ 86 հոգուց միայն 14-ն են, որ այս պահին աշխատանք ունեն: 14 աշխատողներից երկուսը անհատ ձեռներեց են, կա նաեւ մանկապարտեզի դաստիարակ, հաշվապահ:

Ն.Հ.




Լրահոս