ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տատիկը և մայրը փորձել են վաճառել 3-ամյա աղջկան. 4 կին մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նելլի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա փորձել է կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնողին հանձնելու նպատակով վաճառել իր երեխային՝ 20.08.2018թ-ին ծնված Նատալի Մկրտչյանին:
Սիրանուշ Ադլյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա փորձել է կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնողին հանձնելու նպատակով վաճառել իր թոռանը՝ 20.08.2018թ-ին ծնված Նատալի Մկրտչյանին:

Վարդուհի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել որ նա փորձել է կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնելու նպատակով գնել 20.08.2018թ-ին ծնված Նատալի Մկրտչյանին:

Արմենուհի Առաքելյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Վարդուհի Անուշավանի Ղազարյանի և Մամիկոն Վազգենի Խաչատրյանի կողմից կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնելու նպատակով 20.08.2018թ-ին ծնված Նատալի Մկրտչյանի գնման փորձին:

Ք. Մ.




Լրահոս