ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄՀԱԿ-ի հայտարարած շուրջօրյա հանրահավաքը քաղաքական կեղտոտ խաղ է: Նման գնահատական է տվել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանը երեկ հրավիրված ասուլիսում` նշելով, որ քիչ հետո ինքը կհանդիպի Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդներին` նրանց իսկ հրավերով, եւ կբացատրի իր մտահոգությունը: Ավելի ուշ Սէֆիլյանն այցելել է Ազատության հրապարակ եւ հանդիպել իր իսկ բնորոշած «քաղաքական կեղտոտ խաղի» մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Զուրաբյանին եւ ՀԱԿ անդամներին: Սէֆիլյանն ասել է, որ չի ուզում մեղավորներ փնտրել: Նա վստահ է, որ մեր քաղաքական էլիտայի խնդիրներից մեկն իրենց միտքն ազատ չհայտնելն է: Ըստ նրա` սխալն ուղղել դեռ հնարավոր է: Բայց դրա համար քիչ է միայն սահմանադրական կարգի վերահաստատման պահանջը: Նիկոլ Փաշինյանը Ժիրայր Սէֆիլյանին հորդորել է վրան խփել ու իրենց հետ մնալ Ազատության հրապարակում` շեշտելով, որ ընդդիմության հարթակն ազատ է բոլորի համար, ինչին ի պատասխան` Սէֆիլյանը հիշեցրել է. «Հավանաբար Լեւոն Զուրաբյանը լավ կհիշի, թե ինչպես են ինձ արգելել ելույթ ունենալ նույն հարթակից: Այդ իսկ պատճառով ես Զուրաբյանին չեմ հավատում: Քեզ հավատում եմ, բայց Զուրաբյանին` ոչ»: 2 ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Հոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:ՄԱՀԱՑԵԼ Է Երեկ երեկոյան կյանքի 84-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանը: Նա մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նախորդ ամիս Խանամիրյանը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ էր ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: Վանուշ Խանամիրյանը եղել է պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար:ՀՈՒՅՍ ՉԿԱ՞ «Երբ 1991թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված էին նվիրյալներ, եւ երբ կար ժողովրդական զարթոնք, կար ժողովրդի միասնական կամքը եւ անսահմանափակ վստահություն նրա հանդեպ, նա ուներ իդեալական հնարավորություն ընտրյալների մերիտոկրատական իշխանություն ձեւավորելու»,-արձագանքելով ՀԱԿ առաջնորդի` մերիտոկրատիա ձեւավորելու մասին հայտարարությանը` ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով` այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն չունի այդ հնարավորությունները, հենց միայն իր շրջապատը ոչ մի հույս չի ներշնչում, որ նա կարող է ամենապարզ մերիտոկրատական իշխանություն ձեւավորել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ