Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցում է 3-րդ համարի ներքո: Կուսակցությունը Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացրել 101 հոգուց բաղկացած ցուցակ: Կոնգրեսի առաջին համարը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: 101 հոգուց 35 հոգին չի աշխատում, 17 հոգին անկուսակցական են, ցուցակում կան նաեւ թոշակառուներ, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Չէին սպասում» հաղորդման հեղինակ Սուրեն Շահվերդյանը Կոնգրեսի ցուցակի 14-րդ համարն է, բայց անկուսակցական է: Քաղսիի համայնքի անկուսակցական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը ցուցակի 20-րդ համարն է, 46-րդը ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն է:
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Լևոն Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի
Զուրաբյան Լևոն Արամի
Գաբայան Ինեսսա Սարիբեկի
Մաղաքելյան Հայկ Գվարդիկի
Ասատրյան Բագրատ Արտաշեսի
Գևորգյան Աննա Սերգեյի
Մուսինյան Արման Համլետի
Աբրահամյան Սամվել Միշայի
Յարալյան Կարինե Էդիկի
Գրիգորյան Գրիգոր Գրիգորիի: