Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլ նաեւ Երեխաների պաշտպանության միջազգային օր:
ArmLur.am-ը տոնի առթիվ շրջել է Երեւանում զրուցել մանուկների հետ, ծանոթացել նրանց երազանքների եւ ցանկությունների հետ:
Նշենք, որ օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում, երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու հատկապես ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան