ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում Վրաստան մեկնողները կարող են տուգանվել. նոր կարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Հանրապետությունն օտարերկրյա զբոսաշրջիկների համար այսօրվանից բացել է ցամաքային սահմանները, որոնք փակ էին անցյալ տարվա մարտ ամսից: Վրաստան կարող են այցելել բոլոր այն մարդիկ, որոնք պատվաստվել են Covid-19-ի դեմ: Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանի կառավարությունը սահմանել է նաեւ այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են տվյալ երկիր այցելել բացասական ՊՇՌ թեստի առկայության դեպքում:

Բացի այս, բացասական ՊՇՌ թեստի առկայության պարագայում Վրաստանի սահմանը կարող են անցնել նաեւ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, ԵՄ երկրների, Բելառուսի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Կանադայի, Ուկրաինայի, Ճապոնիայի քաղաքացիները: Բայց Վրաստանի կառավարությունը զբոսաշրջիկներին զգուշացնում է նաեւ, որ իրենց երկրում որոշ սահմանափակումներ դեռ շարունակում են գործել. երկրի ներսում գիշերային ժամերին` 23:00-ից մինչեւ 05:00–ը սահմանափակ է տեղաշարժը:

Իսկ պարետային ժամը խախտելու դեպքում ստիպված եք լինելու տուգանվել 2000 լարիի չափով կամ շուրջ 600 դոլարով: Իսկ ահա դիմակի կրումը պարտադիր է փակ եւ բաց տարածքներում։ Իսկ դիմակ չդնելու համար կտուգանվեք 20 լարիով 6 դոլարով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս