Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: ArmLur.am-ը զրուցել է հայ հայտնի մայրիկների հետ` պարզելու` ինչպես են կազմակերպել երեխաների օրն այս տարի` հաշվի առնելով, որ մեծ միջոցառումներ չկան։ Ինչպես նաեւ անդրադարձել ենք իրենց մանկության հետաքրքիր դրվագներին, որոնք մշտապես հիշում եւ զվարճանում են:
ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհի Արփին նշեց, որ հատուկ հունիսի 1-ի հետ կապված պլաններ չունեն, քանի որ այդ օրն ընտանիքում տարեդարձներ ունեն, իսկ իր մանկությունն անցել է Հին Խնձորեսկում, անհոգ ու երջանիկ:
Իսկ, ահա երեք դուստրերի մայր, «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն ասաց, որ օրն անցկացնելու են շատ հագեցած գրաֆիկով, իսկ իր մանկությունից հիշում է, որ ամեն տարի հունիսի 1-ն անցկացնում էին Հաղթանակի զբոսայգում:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նաեւ ակտիվ գրառումներ են արել իրենց սոցցանցերի էջերում հայ հայտնիները: ArmLur.am-ը առանձնացրել է դրանք և ներկայացնում է ստորև.
Երգչուհի Սիլվա Հակոբյանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Նորայրի և դստեր՝ Միլայի հետ, որը շուտով կդառնա 2 տարեկան և գրել. «Շնորհավոր տոնդ, մեր հրաշք աղջիկ: Շնորհակալ ենք, որ կաս ու մեր կյանքը լցնում ես վառ գույներով: Դուք եք մեր ներկան ու ապագան, սիրելի մանուկներ: Թող միշտ խաղաղ լինի ձեր երկինքը: Շնորհավոր Հունիսի 1»։
Շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանը ևս լուսանկարներ է հրապարակել որդու՝ Ալեքսանդրի հետ։ Նա այս տարի կավարտի առաջին դասարանը, շուտով կդառնա 7 տարեկան։
«Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Շնորհավոր տոնդ, տղես։ Երանի բոլոր մանուկներն անհոգ ու խաղաղ մանկություն ունենան»,- լուսանկարին կից գրել է Գրիշան։
Իր 11 ամսական դստեր լուսանկարներն է հրապարակել և գրառում արել նաև դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը։
«Շնորհավոր հունիսի 1։ Թող աշխարհի բոլոր բալիկները լինեն առողջ և երջանիկ»,- գրել է Աննան
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան