Հայաստանից մեկնել և չի վերադարձել 63 հազար 713 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանից դուրս է եկել 127 338 քաղաքացի, մուտք գործել՝ 63 հազար 625-ը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 3 ամիսներում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 63 հազար 713 քաղաքացի:

Օրինակ, Զվարթնոցի օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 53 հազար 206, Շիրակի օդանավակայանով՝ 9754-ով, Բագրատաշենի անցակետով՝ 784-ով, Բավրայով՝ 225-ով ՀՀ քաղաքացի: Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը:

Մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան եկել է 346 հազար 625 քաղաքացի, իսկ հեռացել՝ 328 հազար 16:

Ս.Հ.




Լրահոս