
Կոնդի թաղամասում տները հին են, ամեն պահի կարող են փլվել: Կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմաններում ապրող այս բնակիչներին որեւէ պետական կառույցից չեն այցելել: Այս մարդիկ միայն լսել են, որ փոխհատուցում են ստանալու՝ տարածքն ազատելուց համար, բայց թե երբ, հայտնի չէ:
Կոնդում խնդիրները շատ են. բնակիչներն այստեղ ապրում են տարրական պայմաններից զուրկ: Կոնդի թաղամասի վերակենդանացման ծրագրի համար Քաղաքաշինության կոմիտեն հայեցակարգի մրցույթ է հայտարարել: Ապրիլի 20-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր, այժմ ամփոփվում են արդյունքները: Թե երբ է ժամանակը գալու գործնական քայլերի իրականացնելու, առայժմ հայտնի չէ: Համենայնդեպս հիմա բոլորը զբաղված են արտահերթ խորհրդարանական ընտրություններով, ոչ ոք Կոնդով չի հետաքրքրվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան