Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին նույն իրավիճակն է, ինչ նախկինում կար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին և հարցին, թե ԱԱԾ-ի մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ, աշխատանքներ է կատարվում, որ հետ վերադարձվեն: «Շուրջօրյա աշխատանք է կատարվում»,-ասաց նա ու հավելեց` խոսքը թե՛ 6 գերիների մասին է, թե՛ մյուս գերիների:

Իսկ հարցին, թե ի՞նչ է հաջորդելու՝ նա ասաց. «Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու: Բանակցությունների արդյունքնով պետք է փորձենք մեր գերիներին վերադարձնել: Բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար հետ աշխատում են»-ասաց նա և այլ մանրամասներ չներկայացրեց:




Լրահոս