Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 16 անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման պահանջով քաղաքացիները Կառավարության առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում։