ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) հնարավոր է համաձայնության գան Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Շատ կարևոր է, որ համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը պարզեն, կողմերի հետ տեղում զրուցեն: Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են բացվել շատ մոտ ապագայում»,- ասել է Լուկաշևիչը:
«Բացի դրանից, իհարկե, առկա են միջազգային մարդասիրական կազմակերպությունների ընդունման խնդիրներ բնակչությանը օգնելու համար: Կան նաև բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում»,- ավելացրել է Լուկաշևիչը: