ՌԴ տիեզերական ուժերը և ՀՕՊ-ՀՀՊ ուժերը վերջին 5 տարում համալրվել են ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկայով. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ վերջին հինգ տարում 536 միավոր ռազմական տեխնիկա է փոխանցվել ՌԴ տիեզերական ուժերին և ՀՕՊ-ՀՀՊ ուժերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարի խոսքով՝ հունվար-փետրվար ամիսներին ՌԴ ռազմատիեզերական ուժերի նյութատեխնիկական ապահովման համակարգերի գնահատում է տեղի ունեցել: 2015 թվականից ի վեր տեղի ունեցած առաջին նմանօրինակ վերապատրաստման ընթացքում ստուգումներ են անցկացվել 40 տոկոս զորամիավորումներում:

Շոյգուն հավելել է, որ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումներում ամենամյա ստուգումներ և վերանորոգման աշխատանքներ են կատարվում:

Նախարարը նշել է, որ այդ ստորաբաժանումներում ավելի քան սոցիալական-կենցաղային և նյւոթատեխնիկական նշանակության ավելի քան 200 կառույց է ստեղծվել:




Լրահոս