ՀՀ նախագահի հրամանագրերով այսօր՝ հունիսի 1–ին, դատավորներ են նշանակվել։ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Աշոտ Ջավախյանը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արմինե Սաֆարյանը։