ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արթիկ քաղաքում

 

Երեկ արտակարգ դեպք  է տեղի ունեցել  ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկում: Աթիկի գաղութից փախուստի է դիմել Վանաձոր  քաղաքում հաշվառված, 7 տարի ժամկետով ազատազրկված 37-ամյա Վլադիմիր Գրիգորյանը։

Վերջինս հայտնաբերվել է Արթիկ քաղաքում գործող «Բեկո» խանութում եւ տեղափոխվել է  քրեակատարողական հիմնարկ:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող են ավանդատուները տեղեկանալ ավանդների հատուցման դեպքի մասին:

Ալիս Ասրյան (53 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդը ստանալու կարգը՝ ներառյալ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հատուցման դեպքին հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`

ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ դրա մասնաճյուղերի անվանումները եւ հասցեները,

բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին, միջոցների կառավարումից ստացված եկամուտներից։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը:

Ռիմա Ասլանյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Ասլանյանի հարցին ի պատասխան՝ ներկայացնում ենք հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերը՝

1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,

2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող, երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,

3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:

Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայրության որոշման պետական գրանցումը կատարում է գործակալությունը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 




Լրահոս