Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմից։
Արցախի կառավարությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն` ֆինանսների նախարարի պաշտոնն առանձնացվել է պետական նախարարի պաշտոնից։
Արտակ Բեգլարյանը կհամակարգի հումանիտար ոլորտի չորս նախարարությունների աշխատանքը` արդարադատության, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտները։
Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: