«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում ուժի ցուցադրության ամենամեծ դրսեւորումը լուրեր տարածելն է, թե այս կամ այն քաղաքական գործիչը հանդիսանում է ռուսական «դաբրո» ունեցողը, որ նա մեկնեց Մոսկվա, ինչին արդեն հաջորդում են քաղաքական կիսագաղտնի ենթադրությունները։
Աբսուրդը հասնում է նրան, որ տպավորություն է, թե ռուսական քաղաքական վերնախավը, բանուգործ թողած, շատ կարեւոր հանդիպումներ է ունենում Հայաստանից ժամանած մանր ու միջին քաղաքական գործիչների հետ։ Իհարկե, իրականությունն այդպիսին չէ՝ չբացառելով, որ ռուսական իշխանական միջին շերտերի չինովնիկների հետ կապեր ունեցողներ այնուամենայնիվ կան:
Օրեր առաջ Հանրային հեռուսատընկերության եթերում Հայաստանի քաղաքական ծանրքաշային, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասաց, որ Ռուսաստանը Հայաստանում ուղիղ խոսում է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ է պայմանավորվում ու նրա հետ է տեղեկություն փոխանակում, թե ինչպիսի պլաններ ունի Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի հետ:
Վարչապետի հասցեին ուղղված սուր քննադատություններին զուգահեռ՝ Տեր-Պետրոսյանի ասածներից կարելի է ենթադրել, որ որքան էլ ավելանում են պնդումները, թե ռուսները ուզում են փոխել Փաշինյանին, կա՛մ ճիշտ չեն, կա՛մ այդքան էլ այդպես չեն:
Համենայնդեպս Տեր-Պետրոսյանը արտահերթ ընտրություններից առաջ հստակ հայտարարեց, որ գործող թեկնածուներից եթե կա մեկը, ում հետ ռուսները ուղիղ խոսում կամ աշխատում են, ապա դա Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ թե ինչու դա ասաց, հարցի երկրորդ կողմն է։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։