Ուշագրավ իրավիճակ քննչական մարմիններում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ իրավապահ համակարգում, իսկ առավել կոնկրետ՝ քննչական մարմիններում, ընտրություններին ընդառաջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ քրեական գործեր պարզապես դոփում են տեղում, եւ երբ համակարգի ներկայացուցիչները փորձում են գործընկերներից հետաքրքրվել, թե ինչու այս կամ այն պաշտոնատար անձանց չեն հրավիրել հարցաքննության, կամ ինչու գործողություններ չեն արվում տարբեր քրգործերով, նախաքննական մարմինների քննիչները պարզաբանում են, որ պետք է համբերեն եւ այս ընթացքում չպետք է ավել բան պահանջեն:

Նրանք հստակ ասում են, որ պետք է սպասեն ընտրությունների ավարտին եւ նոր միայն դրանից հետո կզբաղվեն այլ քրեական գործերով: Այսինքն՝ Քննչական կոմիտեեում, ՀՔԾ-ում, ՊԵԿ-ում կամ ԱԱԾ-ում տարբեր քրեական գործերով անցնող նախկին ու ներկա պաշտոնատար անձանց գործերը հիմնականում գտնվում են դադարի փուլում:

Որոշում է կայացվել, որ դրանք կակտիվացնեն ընտրություններից հետո, եւ այդ ժամանակ էլ համապատասխան անձինք կհրավիրվեն հարցաքննության՝ գործերը կարճելու կամ ընթացքը խորացնելու նպատակով։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս