ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորների օգնականներին արդեն անդրադարձել էինք, այս անգամ կանդրադառնանք արդեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակին, որում եւս կան պատգամավորների օգնականներ:
Այսպիսով, ցուցակի 24-րդ համարն Աստղիկ Ավետիքյանն է, 39-րդ համարը՝ պատգամավոր Ստեփան Ստեփանյանի օգնականը՝ Քնարիկ Պետրոսյանը, 42-ը՝ պատգամավորի օգնական Աիդա Ազատյանը, 54-ը՝ Դիաննա Ղազարյանը, 55-ում՝ Արարատ Պապյանը, իսկ 82-ն էլ Սարգիս Նիազյանը: Այսինքն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 107 հոգանոց ընտրացուցակի մեջ պատգամավորների օգնականները 6-ն են:
Մանրամասները՝ տեսանյութում: